Քուն, քնի խանգարումներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Ի՞նչ է խռմփոցը
Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով: Անցնելով նեղացած շնչուղիներով, օդի հոսքը վիբրացիայի է ենթարկում փափուկ հյուսվածքները, ինչը և առաջացնում է այն ձայնը, որը մենք անվանում ենք խռմփոց:
2. Ինչո՞վ է վտանգավոր խռմփոցը
Խռմփոցը քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ամենակարևոր նշաններից է: Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում զարգանում են բազում վտանգավոր բարդություններ:
3. Ի՞նչ կապ կա քնի և խռմփոցի միջև
Խռմփոցն առաջանում է միայն քնի ընթացքում և վկայում է քնի ժամանակ տեղի ունեցող շնչառական խանգարումների մասին:
4. Խռմփոցից ազատվելու ի՞նչ միջոցներ կան
Եթե խռմփոցը զուգակցվում է հաճախակի շնչադադարներով, որոնք կոչվում են ապնոէ, ապա անհրաժեշտ է բուժել ապնոէն: Ապնոէի վերացման հետ մեկտեղ անհետանում է նաև խռմփոցը: Եթե խռմփոցը չի զուգակցվում ծանր աստիճանի ապնոէներով, ապա այն վերացնելու նպատակով խորհուրդ է տրվում նվազեցնել քաշը, զերծ մնալ ոգելից խմիչքներից, առավելապես` երեկոյան ժամերին, կիրառել դիրքային թերապիա, այսինքն` չքնել մեջքի վրա: Խորհուրդ է տրվում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն, քանի որ որոշ դեպքերում խռմփոցը վերացնելու համար կարելի է կիրառել վիրահատական միջամտություններ:
Հարկ եմ համարում նշել, որ յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է և պետք է առանձին քննարկվի ճիշտ բուժական ռազմավարություն մշակելու համար: Բուժական ռազմավարություն սահմանելու համար հաշվի են առնվում շատ հանգամանքներ, մասնավորապես՝ գիշերային քնի հետազոտության արդյունքները, տարիքը, սեռը, մարմնի զանգվածի գործակիցը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը, այդ հիվանդությունների կառավարելի լինելը և այլն:
5. Ի՞նչ է քնի ապնոէն
Ապնոէ թարգմանաբար նշանակում է շնչառության դադար: Այն տեղի է ունենում քնի ընթացքում, երբ շնչուղիները նեղանում են և, ի վերջո, ամբողջովին փակվում: Ահա թե ինչ է կատարվում մարդու հետ. նա քուն է մտնում, վերին շնչուղիները խցանվում են, դադարում է թոքերի օդափոխությունը: Մարդը շարունակում է շնչառական շարժումները` ջանալով բացել շնչուղիները, բարձր խռոցով արթնանում է, շնչուղիները բացվում են և նա նորից քնում է: Զարգանում է թթվածնային քաղց, հաճախակի միկրոարթնացումները, որոնք չեն գիտակցվում մարդու կողմից, խաթարում են քնի նորմալ կառուցվածքը: Այդպես կարող է կրկնվել 300-500 և ավելի անգամ մեկ գիշերվա ընթացքում: Փորձեք 10 վայրկյան պահել շունչը դրա հետ մեկտեղ կատարելով շնչառական շարժումներ, նորից շնչել և նորից պահել շունչը… և այդպես շարունակ 5-6 ժամ և դուք կզգաք, թե ինչ է կատարվում մարդու հետ քնի ընթացքում ապնոէների ժամանակ: Մարդը պայքար է մղում շնչելու համար, իսկ առավոտյան արթնանում է հոգնած-ջարդված, գլխացավով, բերանի չորությամբ, բարձր արյան ճնշումով: Այդ ամենի ականատեսն են լինում կողակիցները, որոնք շատ պատկերավոր նկարագրում են այն ամենը, ինչ կատարվում է հիվանդի հետ քնի ընթացքում: Շնչառական դադարները խաթարում են քնի նորմալ կառուցվածքը, ինչը հանգեցնում է արտահայտված ցերեկային քնկոտության և մարդը կարող քնել զրուցելիս, ճաշելիս, մեքենա վարելիս: Լիարժեք քնի բացակայությունը հանգեցնում է նաև հիշողության նվազեցման, տրամադրության անկման, դեպրեսիայի:
Այսպիսով, խռմփոցն անվտանգ երեևույթ չէ և ոչ էլ կատակի առարկա, ինչպես մեզանում կարծում են շատերը: Այն լուրջ հիվանդության նշան է, այլ կերպ ասած, օրգանիզմի ահազանգ՝ օգնություն ստանալու համար:
6. Որո՞նք են գիշերային ապնոէի պատճառներն ու ռիսկի գործոնները
Ապնոէի զարգացման պատճառները բազմազան են:
Առաջնահերթ պատճառներից է քնի ընթացքում վերին շնչուղիների կոլապսի ենթարկվելու հակվածությունը, այսինքն, երբ քնի ընթացքում վերին շնչուղիները հակված են հեշտությամբ փակվել: Դա ապնոէների զարգացման ամենակարևոր և հաճախակի պատճառներից է, որը պայմանավորված է վերին շնչուղիների անատոմիական առանձնահատկություններով, օրինակ` ցածր տեղադրված փափուկ քիմք, նեղ վերին շնչուղիներ, դիմածնոտային տարբեր առանձնահատկություններ, հաստ ու կարճ պարանոց: Այլ պատճառներից են վերին շնչուղիների մկանների թուլությունը, շնչառական կենտրոնի անկայունությունը, ինչպես նաև այլ, մինչ այսօր գուցե և անհայտ պատճառներ:
Ռիսկի գործոններից են ավելորդ քաշը, ծխելը, ոգելից խմիչքների չարաշահումը: Նախկինում համարվում էր, որ արական սեռը ռիսկի գործոն է, այսինքն, տղամարդկանց մոտ ապնոէի զարգացման վտանգն ավելի մեծ է: Սակայն սեռական տարբերությունը պայմանավորված է տարիքով՝ երիտասարդ տարիքում կանանց մոտ, իրոք, ապնոէների հաճախականությունը զիճում է տղամարդկանց, սակայն հետկլիմակտերիկ շրջանում կանանց մոտ ապնոէի առկայության ռիսկը նույնիսկ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:
7. Ի՞նչ ախտանիշներ են լինում քնի ապնոէի ժամանակ
Ամենացայտուն և ակհայտ ախտանիշը խռմփոցն է, որը նկատում են ընտանիքի բոլոր անդամները: Հաջորդ, ոչ պակաս ցայտուն և նկատելի ախտանիշը քնի ընթացքում դիտվող շնչադադարներն են: Կողակիցները շատ պատկերավոր նկարագրում են քնի ընթացքում տեղի ունեցող շնչադադարները, որոնք զուգակցվում են բարձրաձայն խռմփոցով և անհանգիստ շարժումներով: Հիվանդները շատ անգամ ստիպված են լինում նստած քնել, ընտանիքի անդամներն էլ հսկում են վերջիններիս՝ ականատես լինելով նրանց տառապանքին:
Մյուս կարևոր ախտանիշն է արտահայտված ցերեկային քնկոտությունը: Առավելապես վտանգավոր է, երբ մարդը քուն է մտնում ղեկին: Շատ դեպքեր են հայտնի, երբ ավտովթարի պատճառ է դառնում բուժում չստացող ապնոէով տառապող անձը: ԱՄՆ-ում և եվրոպական 25 երկրներում ապնոէով տառապող անձանց հասարակական տրանսպորտ վարելու իրավունք չի տրվում, եթե նրանք համապատասխան բուժում չեն ստանում:
Հաջորդ ախտանիշը սրտանոթային խնդիրներն են՝ բարձր զարկերակային ճնշումը, առիթմիաները, սրտի իշեմիկ հիվանդությունը: Բնույթով լինելով շնչառական հիվանդություն, ապնոէն առաջին հերթին խաթարում է սրտանոթային համակարգը: Ահա թե ինչու հիվանդները սկզբում դիմում են սրտաբաններին:
Չբուժված ապնոէի համար շատ հատկանշական են նաև հետևյալ ախտանիշները. գիշերային հաճախամիզություն, գիշերային այրոցներ, քաշի ավելացում, սեռական հնարավորությունների և ցանկությունների անկում, հիշողության և կենտրոնանալու ունակության նվազում, տրամադրության անկում, գրգրվածություն:
Ինչպես տեսնում եք, ապնոէների հետևանքները բազմազան են: Այդ բազմազանությունը պայմանավորված է երկու կարևոր հանգամանքներով.
- առաջին. ապնոէների պատճառով մարդը գտնվում է թթվածնային քաղծի վիճակում, իսկ թթվածինն անհրաժեշտ է բոլոր օրգան-համակարգերի անխափան աշխատանքի համար,
- երկրորդ. ապնոէների պատճառով խանգարվում է մարդու քունը, ինչը ևս հանգեցնում է բազում ախտածին հետևանքների:
8. Որքանո՞վ են վտանգավոր քնի ապնոէի հետևանքները
Չբուժվելու դեպքում քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, արիթմիաների, կաթվածի, շաքարային դիաբերի, դեպրեսիայի, ճանապարհա-տրանսպորտային վթարների:
9. Ապնոէի ախտորոշման ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան
Քնի օբստրուկտիվ ապնոէն ախտորոշվում է ռեսպիրատոր պոլիգրաֆիայի կամ պոլիսոմնոգրաֆիայի միջոցով: Նախքան ախտորոշման մեթոդն ընտրելը գնահատվում է ապնոէի հավանականության աստիճանը: Մեծ հավանականության դեպքում, որպես գործիքային ախտորոշման մեթոդ, ընտրվում է ռեսպիրատոր պոլիգրաֆիան: Եթե ապնոէի հավանականությունը ցածր է, կամ նյարդաբանական հիվանդությունների առկայության կասկած կա (օրինակ՝ էպիլեպսիա, նարկոլեպսիա), նախնտրելի է կատարել պոլիսոմնոգրաֆիա:
10. Ի՞նչէ պոլիսոմնոգրաֆիան:
Պոլիսոմնոգրաֆիան ավելի բարդ հետազոտություն է, քան ռեսպիրատոր պոլիգրաֆիան: Այն իր մեջ ներառում է նաև էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, ինչը թույլ է տալիս որոշել քնի փուլերը և գնահատել քնի կառուցվածքը:
11. Քնի ապնոէի բուժման ի՞նչ մեթոդներ կան
Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի բուժման ռազմավարությունը որոշելու ամենակարևոր ցուցանիշը հիվանդության ծանրությունն է: Միջին և ծանր աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի բուժման ոսկե չափանիշ է CPAP թերապիան: Այն, միանշանակ, արդյունավետ բուժական մեթոդ է: Անհրաժեշտ է նշել, որ ապնոէն բուժելու նպատակով դեղորայքային բուժում չի կիրառվում: Թեթև և որոշակի դեպքերում միջին ծանրության ապնոէների ժամանակ կարելի է որպես բուժական մեթոդ քննարկել վիրահատական միջամտությունների, բերանի խոռոչում տեղադրվող մեխանիկական սարքերի կիրառումը:
12. Ի՞նչ է CPAP թերապիան
CPAP (continuous positive airway pressure)՝ անգլերենից թարգմանաբար նշանակում է մշտական դրական ճնշում շնչուղիներում: CPAP թերապիան իրականացվում է CPAP սարքի միջոցով, որը դրական ճնշում է մղում շնչուղիներ` դրանք բաց պահելով ամբողջ քնի ընթացքում: Այսպիսով, վերանում են շնչուղիների նեղացումը և կատարյալ փակումը, հետևաբար, վերանում են ապնոէները, խռմխոցը և բոլոր վտանգավոր հետևանքները:
13. Արդյո՞ք CPAP թերապիան մշտական միջոց է ամբողջ կյանքի համար
Այո՛: Ծանր աստիճանի ապնոէները հնարավոր է բուժել միայն երկարատև CPAP թերապիայի միջոցով: Որոշ դեպքերում, մասնավորապես, CPAP թերապիայի արդյուքում քաշի նվազեցման դեպքում, կարելի է դադարել CPAP թերապիան և որոշ ժամանակ անց կատարել կրկնակի հետազոտություն: Ամեն մի դեպք անհատական է, հետևաբար, բուժման ռազմավարությունը և տևողությունը նույնպես անհատական է:
14. Որտե՞ղ բուժվել CPAP թերապիայի միջոցով
10 տարի է, ինչ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է քնի լաբորատորիա, որտեղ ախտորոշվում է քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը և որոշվում հիվանդի բուժման ռազմավարությունը: CPAP թերապիայի անհրաժեշտության դեպքում իրականացվում է CPAP թերապիայի փորձնական կուրս՝ հիվանդին տրվում է CPAP սարք, ինչը հնրավորություն է տալիս հիվանդին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին, ակնհայտ տեսնել CPAP թերապիայի արդյունավետությունը:
15. Կարե՞լի է ձեռք բերել CPAP սարքեր
Այո՛: CPAP սարքեր կարելի է ձեռք բերել:
16. Կարե՞լի է CPAP կիրառել առանց նախնական հետազոտման
Ո՛չ: CPAP թերապիան լուրջ բուժական մեթոդ է, որը չի կարելի կիրառել առանց ախտորոշման: Այլապես հնարավոր է լուրջ վնաս հասցնել առողջությունը:
17. Ինչպե՞ս կանխարգելել գիշերային ապնոէն
Ապնոէի զարգացման կարևոր ռիսկի գործոն է հավելյալ քաշը: Սակայն դա չի նշանակում, որ նիհարներն ապահովագրված են ապնոէ ունենալուց: Այնպես որ, առանձնահատուկ կանխարգելման մեթոդներ գոյություն չունեն: Ինչպես և այլ հիվանդությունների դեպքում, անհրաժետ է վարել առողջ ապրելակերպ:
Մարինե Պետրոսյան,
թոքաբան, բ.գ.դ.
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Քնի լաբորատորիայի ղեկավար
Կարդացեք նաև
Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...
Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...
Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:
Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...
Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...
Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...
Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...
Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...
Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...
Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...
Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...
Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...
Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...
Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն